ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ANS» ՀԵՌՈՒՍԱՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-Ի ԾՐԱԳՐԵՐԻՑ ՄԵԿԻ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական մասնավոր «ANS» հեռուստառադիոընկերությունը հայտարարել է, որ դադարեցնում է «Վաղ ժամ» ծրագրի հեռարձակումը, որը հատուկ տարածաշրջանի համար ռուսերեն լեզվով պատրաստում է «Բի-բի-սի»-ի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ծառայությունը: «ANS»-ը մեղադրում է «Բի-բի-սի»-ին կանխակալության մեջ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուսաբանելիս: Իր հերթին «Բի-բի-սի»-ի ղեկավարությունը ափսոսանք է հայտնել եւ հաստատել է իր նվիրվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների անկողմնակալ լուսաբանմանը: «Մենք մտահոգված ենք այն բանով, որ մեր ունկընդիրները Ադրբեջանում զրկված կլինեն մեր հուսալի եւ անաչառ նորություններից»,-ասվում է կոռպորացիայի հայտարարության մեջ: Ռուսական աղբյուրների համաձայն, «Բի-բի-սի»-ի ռուսալեզու տարածաշրջանային ծրագրի հեռարձակումը Ադրբեջանի պետական հեռուստատեսության ալիքով շարունակվում է:


 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---