Ուկրաինայի կազմկոմիտեն տեղեկություն չունի, որ որևէ ֆուտբոլային թիմ հրաժարվել է մասնակցել ԵԱ-ին 8 մայիսի 2012 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն Ուկրաինայում կկայանա ինչպես պլանավորվել է: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայում EURO-2012 ՈՒԵՖԱ մրցաշարի տնօրեն Մարկիյան Լուբկիվսկին: «Ի՞նչ բոյկոտ: Մրցաշարը կկայանա անկախ ցանկացած եղանակից: Ցանկանում եմ նշել, որ խոշոր մարզական իրադարձությունների բոյկոտը, մասնավորապես, EURO-2012-ի, իրավաբանական կամ քաղաքական հարցերի լուծման լավագույն միջոցը չէ»,- ասել է նա: Նա նշել է, որ ՈՒԵՖԱ-ն բազմիցս մեկնաբանել է իրավիճակը՝ կապված եվրոպական քաղաքական գործիչների հայտարարությունների հետ Ուկրիանայում EURO-2012 անցկացնելու մասին: Միաժամանակ նա նշել է, որ տեղի կազմակերպչական հանձնաժողովում տեղեկատվություն չկա այն մասին, որ որևէ եվրոպական հավաքական հրաժարվել է մասնակցել առաջնությանը և մտադիր է բոյկոտել այն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |