ԵՐԵՎԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԻՐԱՔՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը ողջունում է Իրաքում ժամանակավոր կառավարության ձեւավորումը, որն իր լիազորությունները կստանձնի առաջիկա հունիսի 30-ից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը: «Համոզված ենք, որ նոր կառավարությանը կհաջողվի Իրաքում ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կնպաստեն ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանը եւ կապահովվի 2005 թվականի հունվարին նախատեսված ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը»,- նշել է նա: «Բարձր գնահատելով ՄԱԿ-ի դերը Իրաքի կարգավորման գործում եւ արձագանքելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Աննանի կոչին` Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը միջազգային հանրության հետ համատեղ գործուն մասնակցություն բերել Իրաքի վերականգնողական աշխատանքներին` հանուն այդ երկրում եւ ողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ ամրապնդման», -հայտարարել է ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---