ՀԱՅ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ` ՉՄԵԿՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության քաղխորհրդի անդամ եւ մամլո ծառայության ղեկավար Սուրեն Սուրենյանցի նկատմամբ փոխվել է խափանման միջոցը: Երեկ երեկոյան նա ազատ է արձակվել` չմեկնելու մասին ստորագրությամբ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Սուրենյանցի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը, տվյալ որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կալանավորի առողջական վիճակը, այդ թվում եւ տարած սրտի նոպան, նրա զղջումը եւ միջնորդությունը ինչպես պաշտպանության, այնպես էլ օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի կողմից: Նշենք, որ Սուրենյանցը ձերբակալվել էր սահմանադրական կարգի բռնի փոփոխման կոչերի եւ իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելու մեղադրանքով:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---