Արամ Կարապետյան. Ընտրությունների արդյունքների ճանաչման գինը հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ խնդիրն է![]() 8 մայիսի 2012 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Միջազգային հանրության կողմից Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ճանաչման գինը կդառնան հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հիմնախնդիրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ չնայած հայկական իշխանությունների կտրուկ հայտարարություններին, հայ-թուրքական արձանագրությունները մնում են ՀՀ խորհրդարանի օրակարգում: Հենց հայ-թուրքական արձանագրությունների հանդեպ բացասական վերաբերմունքով է Կարապետյանը բացատրել նաև խորհրդարանական ընտրություններում Դաշնակցության և «Ժառանգության» ցածր արդյունքները` համարելով դա իշխանությունների ձեռքի գործը: Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ որն է գինն այդ ընտրությունների դիմաց, Կարապետյանը պատասխանել է. «Գինը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ամեն գնով, սահմանի բացումը, Հայաստանում թուրքական ներդրումների ապահովումը, Թուրքիայի կողմից հայկական էլեկտրաէներգիայի գնումն ու ռուսական երկաթուղու բացումը, շատ-շատ հարցեր, այդ թվում և Էրդողանի խոստումը, թե ինքը պատրաստ է տարեկան $3-4 մլրդ ներդնել Հայաստանում»: Կարապետյանը հայտնել է, որ Հայաստանի օգտին չէ նաև նրա արտաքին քաղաքական դրությունը, երբ մի կողմից նրա դեմ են Թուրքիան և Ադրբեջանը, մյուս կողմից Իրանն է իր խնդիրներով, իսկ Ռուսաստանն անորոշ դիրքորոշում է բռնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |