Մայիսի 9-ին ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի բացառապես Արամ Խաչատրյանի գործերը 8 մայիսի 2012 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է Արամ Խաչատրյանի միանգամից երեք ստեղծագործություն մեկ համերգում. կկատարվեն Դաշնամուրի կոնցերտը, Ջութակի կոնցերտը և Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են նվագախմբի մամլո ծառայությունից, համերգը շատ խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ հենց մայիսի 9-ին` մեծ հաղթանակների օրը կատարվելու է հայ ամենահայտնի կոմպոզիտորի ստեղծագործությունները նոր սերնդի դասական ամենահեռանկարային երաժիշտների մասնակցությամբ: Համերգի մենակատարներն են լինելու դաշնակահար Նարե Արղամանյանը, ջութակահար Անուշ Նիկողոսյանը և թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը: Համերգը ղեկավարելու է Էդուարդ Թոփչյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |