Ոստիկանությունը պարզաբանում է տարածել «Ժառանգության» նախնական գնահատականի վերաբերյալ 8 մայիսի 2012 - 18:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունն անհիմն է որակում մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի տարածած այն տեղեկատվությունն ըստ որի` մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցել են երևանյան բնակարանների հասցեներում, ինչն էլ ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրություններին։ «Բնակիչների հաշվառումները ոստիկանությունն իրականացրել է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով: Հիշյալ իրավական ակտերը բնակիչներին «ժամանակավոր գրանցման» իրավունք չեն վերապահում»,–պարզաբանում է Ոստիկանության մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է նաեւ, որ թե մշտական, թե լրացուցիչ ցուցակները կազմավորվել են ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան եւ բոլոր ընտրողները ներառված են եղել ընտրողների միայն մեկ ցուցակում ու միայն մեկ անգամ: Ոստիկանությունը կոչ է անում «Ժառանգության» տրամադրել ընտրացուցակների վարման խախտումների վերաբերյալ որւեէ փաստաթուղթ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար Տիխանովսկայան` Լուկաշենկոյի՝ Արցախ այցի մասին․ Սա ցույց է տալիս նրա կեղծավորությունը «Բելառուսի բռնապետը հերթական անգամ խարխլում է ՀԱՊԿ-ում իր ֆորմալ դաշնակից ՀՀ–ի դիրքերը»,–գրել է նա Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան |