Արամ Մանուկյան. Մեր պայքարը շարունակվում է![]() ![]() PanARMENIAN.Net - Բացելով Երևանում ընդդիմության հանրահավաքը` ՀՀՇ վարչության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Արամ Մանուկյանը նշել է, որ ՀԱԿ-ի պայքարը շարունակվում է: Նրա խոսքով` չնայած, որ ընտրություններին հաջորդած գիշերը հանրահավաքի մասնակիցները ճնշված տրամադրություն ունեին, զգացվում էր հիասթափությունը և անգամ «տոմս գնելու և այդ երկրից հեռանալու ցանկությունը», պայքարը, այնուամենայնիվ, շարունակվում է: «Դա մեր խաչն է` պայքար հանուն արդարության, ազատության, հանուն Հայաստանի ապագայի»,- ասել է Մանուկյանը: Նա մեկնաբանել է նաև քվեարկությանը մասնակցածների թիվը` 1 մլն 600 հազար: Նրա խոսքով` դա անհեթեթ թիվ է, որն ընդգրկում է Հայաստանից բացակայող քաղաքացիներին: Մանուկյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ընտրողների կասկածելի բարձր ներկայանալիությանը մարզերում, մինչդեռ Երևանում այն կազմել է 400 հազար ընտրողից քիչ ավելի:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |