Mutua Madrid Open. Դավիթ Նալբանդյանը դուրս է մնացել հետագա պայքարից![]() 8 մայիսի 2012 - 20:20 AMT PanARMENIAN.Net - Մադրիդում Caja Magica կորտերում շարունակվում է Mutua Madrid Open սուպերառաջնությունը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հանդիպել է Միլոշ Ռաոնիկի (Կանադա) հետ և երկուն սեթերում զիջել 4:6, 4:6 հաշվով: Պաշտոնական հանդիպումներում սա թենիսիստների առաջին խաղն էր: Մադրիդում ընթացող մասթերսին մասնակցում են նաև համաշխարհային վարկանիշի առաջին երեք համարները` Նովակ Ջոկովիչը (Սերբիա), Ռաֆայել Նադալը (Իսպանիա) և Ռոժեր Ֆեդերերը (Շվեյցարիա): Մայիսի 13-ին ավարտվող առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 3 973 695 եվրո: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |