«Հրապարակ». Ինքնասպանության փորձ ու մահվան դեպք բանակում

«Հրապարակ». Ինքնասպանության փորձ ու մահվան դեպք բանակում

PanARMENIAN.Net - «Հրապարակը» գրում է, որ Հաղթանակի տոնին ընդառաջ ՀՀ և ԼՂՀ պաշտպանության բանակում շարունակվում են գրանցվել զինծառայողների մահվան դեպքեր: Մասնավորապես, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկում մայիսի 8-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Զինծառայող Սամվել Ավետիսյանը, ըստ նախնական վարկածի, իր ինքնաձիգով կրակել է կոկորդին, սակայն, բարեբախտաբար, ողջ է մնացել և տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ: Դեպքի առիթով ՊՆ քննչական ծառայությունում քննչական գործ է հարուցվել, նախաքննություն է գնում: «Սակայն լուրեր են շրջում, թե զինծառայողն ինքնասպանություն չի գործել, այլ նրա վրա կրակել են, և , ինչպես հաճախ է արվում, փորձում են այս դեպքը ևս անցկացնել ինքնասպանության փորձի անվան տակ: Երկրորդ դեպքը գրանցվել է երեկ` ԼՂՀ Ստեփանակերտի զորամասերից մեկում: Ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը մահացել է: Նախնական տեղեկությունների համաձայն, նա հանկարծամահ է եղել ֆիզպատրաստության ժամանակ: ԼՂՀ ՊՆ մամուլի պատասխանատու Սենոր Հասրաթյանը հաստատել է զինվորի մահվան դեպքը` չմանրամասնելով պատճառները: Զինծառայողների մահվան և ինքնասպանության փորձից զատ, մայիսի 8-ին` երեկոյան ժամը 21:00-ից մինչև գիշերվա 2-ը գնդակոծել են Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերը: Բարեբախտաբար, կրակոցներից տուժողներ չեն եղել, միայն վնասվել են տները: Կրակոցների պատճառով տոնական միջոցառումները որոշ գյուղերում հետաձգվել են»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---