Հրանտ Մելքումյանը «Բոսնա-2012-ում» շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը

Հրանտ Մելքումյանը «Բոսնա-2012-ում» շարունակում է գլխավորել վարկանիշային աղյուսակը

PanARMENIAN.Net - Սարաևոյում շարունակվում է «Բոսնա-2012» միջազգային շախմատային մրցաշարը: Հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը 7-դ տուրում առաջին պարտությունն է կրել` զիջելով Եվգենի Պոստինին (Իսրայել):

Չնայած դրան, հայ շախմատիստը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նա ունի 5,5 միավոր:

8-րդ տուրում նրա մրցակիցն է լինելու ռուս Միխայիլ Անտիպովը, ով 5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

2011թ նույն մրցաշարում հայ շախմատիստը զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը, իսկ հաղթող էր դարձել Բաադուր Ջոբավանը (Վրաստան):

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---