Մայիսի 10-ին Հունաստանում կվառվի 30-րդ Օլիմպիական խաղերի կրակը![]() 10 մայիսի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Հունաստանում կվառվի 30-րդ Օլիմպիական խաղերի կրակը: Միջոցառումը տեղի կունենա Լոնդոնում հուլիսի 27-օգոստոսի 12-ը: Հին Օլիմպիայում արարողությանը ներկա կգտնվեն Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը և կազմկոմիտեի ղեկավար Սեբաստյան Կոեն: Պաշտոնական արարողությանը կրակը կբոցավառվի պարաբոլիկ հայելուց` թատերականացված ներկայացման ժամանակ, որին ներկա կգտնվեն «քրմուհիներ»: Ապա վերջիններս անտիկ Օլիմպիական մարզադաշտում կրակը կփոխանցեն առաջին ջահակրին, ով հույն լողորդ Սպիրոս Յաննիոտիսն է, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: 8 օրվա ընթացքում Օլիմպիական կրակի էստաֆետը անցնելու է հունական քաղաքներով և կավարտվի մայիսի 17-ին Աթենքում: Այնտեղ կրակը կփոխանցվի Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |