ԵՐԵՎԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԸՆԴՈՒՆԵԼ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԱ-ՀՌՈՄԵԱԿԱՆ ԵՎ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԱՏՆԵՐԸ

PanARMENIAN.Net - 2005 թվականին հունա-հռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոնատների անցկացման առնչությամբ Հայաստանի հնարավորությունները պարզելու համար` Երեւանում է գտնվում Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միշել Դյուսսոն: Ծանոթանալով Կարեն Դեմիճյանի անվան մարզա-համերգային համալիրի պայմաններին` նա գտել է, որ դրանք լիովին համապատասխանում են նման միցույթների անցկացման համար ներկայացվող չափանիշներին: Այդ մասին Մ.Դյուսսոն հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ: Վերջինս իր հերթին հավաստիացրել է, որ Երեւանում Եվրոպայի չեմպիոնատների անցկացման դեպքում Հայաստանի կառավարությունը ամեն կերպ կօժանդակի այդ մրցումների կազմակերպմանը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---