Կարեն Քոչարյան. ՀԱԿ-ն այլևս չի վերականգնի իր նախկին դիրքը

Կարեն Քոչարյան. ՀԱԿ-ն այլևս չի վերականգնի իր նախկին դիրքը

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր ՀԱԿ-ը այլևս երբեք չի կարողանա հետ բերել իր նախկին ազդեցությունը: Այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ նա կասկած է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակի առնչությամբ, հեգնանքով նկատելով, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները Լևոն Տեր-Պետրոսյանի «կարապի երգն էր»: Ըստ նրա, Տեր-Պետրոսյանն ավելի լավ է առհասարակ չմասնակցի նախագահական ընտրություններին:

Քոչարյանը կարծում է, որ արմատական ընդդիմության թափուր տեղը Հայաստանում կզբաղեցնեն նոր ուժեր: Ընդ որում, նա չի բացառել, որ դա կարող են անել ՀԱԿ-ի ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---