Կարեն Քոչարյան. Օլիգարխ-ընդդիմադիրը նույնն է, ինչ հրեա-հավաքարարը![]() 10 մայիսի 2012 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ միասին կմտնի նոր կոալիցիայի մեջ, կարծում է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ ԲՀԿ-ի ընդդիմադիր հայտարարություններին, ապա նա ասել է. «Ես չեմ հավատում, որ Գագիկ Ծառուկյանն ընդդիմադիր դառնա…. Օլիգարխ-ընդդիմադիրը նույնն է, ինչ հրեա-հավաքարարը»: Քոչարյանը հավելել է, որ ԲՀԿ-ն հիմա պարզապես ժամանակ է ձգում և փորձում է իրեն «ավելի թանկ վաճառել»: Ըստ նրա, ՀՀԿ-ն, որը նոր խորհրդարանում ունի ձայների մեծամասնություն, կոալիցիայի կարիք ունի` ելնելով առաջիկա նախագահական քարոզարշավից: Փորձագետն ընդգծել է, որ նախագահական ընտրությունների ժամանակ մեծամասնական քվեներ չեն լինի, որոնց շնորհիվ ՀՀԿ-ն կարողացավ մեծամասնություն ապահովել խորհրդարանում: Այն հարցին, արդյոք չի ազդի ԲՀԿ վարկանիշի վրա կոալիցիայի մեջ մտնելը, ինչպես ժամանակին եղավ ՕԵԿ-ի դեպքում, Քոչարյանը բացասաբար է պատասխանել: Փորձագետն ընդգծել է, որ ԲՀԿ-ն իրեն երբեք արմատական ընդդիմություն չի կոչել և «չի գցել» իր համար քվեարկած արմատական ընդդիմադիրներին: Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչ ընդհանուր բան կարող է լինել ԲՀԿ-ի 1-ին և 2-րդ համարների` Գագիկ Ծառուկյանի և Վարդան Օսկանյանի միջև, որոնք անընդհատ իրար հակասող հայտարարություններ են անում: Փորձագետը դրան ժպիտով պատասխանել է, որ «նրանց միավորում է Ռոբերտ Քոչարյանը»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |