Բելգիական Նամյուրի իշխանություններն արգելել են թուրքական «Գորշ քայլերի» միջոցառումը![]() 10 մայիսի 2012 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Բելգիական Նամյուր քաղաքի իշխանություններն արգելել են թուրք ազգայնամոլների միջոցառումը: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքյանը, Ազգայնական շարժման կուսակցությունը, որը 1969-ին ստեղծել է «Գորշ գայլեր» խումբը, թուրք ծայրահեղ ազգայնական Դևլեթ Բախչելիի ղեկավարությամբ պլանավորել է մայիսի 20-ին կազմակերպել գիտաժողով: Քաղաքի վրդովված հայ համայնքը տեղեկացրել է Նամյուրի քաղաքապետ Մաքսիմ Պրևոյին, ով անհապաղ տեղեկատվությունը հանձնել է Ցուցահանդեսային կենտրոն, որտեղ պետք է կայանար «Գորշ գայլերի» միջոցառումը: Համատեղ ջանքերի արդյունքում միջոցառումը չի կայացել նրա ռասիստական ուղղվածության պատճատով: Միջոցառման կազմակերպիչը՝ Belçika Federasyon Türk-ը, որը մասնաճյուղ է , որոշել է դատարան դիմել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |