Երևանյան նորաձևության շաբաթին առաջին անգամ կմասնակցեն թուրք մասնագետներ10 մայիսի 2012 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանյան նորաձևության շաբաթին առաջին անգամ մասնակցելու են Թուրքիայից ժամանած մասնագետներ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միջոցառման կազմակերպիչ Արման Անտոնյանը, թուրք գործարարներների հետ նրանք կփորձեն համատեղ ծրագրեր և նախագծեր իրականացնել: Այս անգամ միջոցառումը տեղի է ունենալու մեկ օր, սակայն կազմակերպիչների խոսքով հետագայում այն մեկ շաբաթ կտևի: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են հին հայկական նկարազարդումների հիման վրա վերականգնած հայկական տարազներ: Շաբաթվա բացումը տեղի է ունենալու մայիսի 25-ին, կառավարության Մելիք Ադամյան նիստերի դահլիճի ճեմասրահում: Նույն օրը տեղի է ունանլու նաև նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը: Փառատոնին հրավիրված են պատվավոր հյուրեր` գործարարներ, դեսպաններ, քաղաքական զործիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ և զանգվածային լրատվամիջոցներ: Երևանյան նորաձևության շաբաթն առաջին անգամ տեղի է ունեցել 2000 թ., երբ նոր էին ձևավորվում բռենդային խանութները: Մի քանի տարի անց այն տեղափոխվեց Մոսկվա: Մի քանի տարի դադարից հետո այն նորից վերադարձել է Հայաստան, և կկազմակերպվի գարուն-աշուն պարբերությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |