2012-ի Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավարը խոստացել է պահպանել օլիմպիական կրակը10 մայիսի 2012 - 16:57 AMT PanARMENIAN.Net - 2012-ի լոնդոնյան Օլիմպիադայի կազմկոմիտեի ղեկավար լորդ Սեբաստիան Կոուն խոստացել է պահպանել օլիմպիական կրակը և նրա բրիտանական էստաֆետը դարձնել ողջ աշխարհի հույսերի մարմնավորում: «Մենք խոստանում ենք պահպանել կրակը, հարգել նրա ավանդույթները և անցկացնել փոխանցավազք, որով մենք բոլորս կկարողանանք հպարտանալ և որը կարող է ոգեշնչել մարդկանց մի ողջ սերունդ»,- ասել է Կոուն: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, իր հերթին, նշել է, որ Միացյալ Թագավորությունում օլիմպիական ջահի ճանապարհորդության ընթացքում այն մարմնավորելու է ողջ Երկրի ժողովուրդների հույսերը և ոգեշնչումը: Հին Օլիմպիայի քաղաքապետ Էֆտիմիոս Կոդզասը հիշեցրել է անտիկ օլիմպիադաների պատմության մասին, որոնք անցկացվել են գրեթե 1200 տարի և ժամանակակից տեսքով վերածնվել են 1896-ին, պահպանելով մի քանի կարևոր ավանդույթներ, ներառյալ օլիմպիական հաշտությունը, հաղորդում է sport.ru-ն: Մայիսի 10-ին Հունաստանում վառվել է օլիմպիական կրակը, որը 8 օր անցնելու է հունական քաղաքներով և մայիսի 17-ին Աթենքում հանձնվելու է Լոնդոնում խաղերի կազմակերպիչներին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում |