Թբիլիսիում մայիսի 9-ի եռատոնը նշանավորվեց տոնական համերգով![]() 10 մայիսի 2012 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի կազմավորման 20-րդ տարեդարձի եռատոնին նվիրված տոնական համերգ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Համերգի ընթացքում Մոնթե Մելքոնյանի ծննդյան 55-ամյակի կապակցությամբ հատվածներ ցուցադրվեցին արցախյան ազատամարտի հերոսին նվիրված վավերագրական ֆիլմից: Ելույթ ունեցան «Հայարտուն» մշակութային կենտրոնի «Ջեյրան» պարի համույթը և Ներսես Շնորհալի երգչախումբը, ինչպես նաև Թբիլիսիի Վանք և Անի պարախմբերը: Հնչեցին ռազմահայրենասիրական երգեր։ Հայրենական Մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման վերաբերյալ դրվագներ ներկայացրեց պատմաբան Ենոք Թադևոսյանը: Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի կողմից «Ծովակալ Իսակով» հուշամեդալներ և դեսպանության պատվոգրեր հանձնվեցին Երկրորդ աշխարհամարտի վետերաններին և արցախյան հերոսամարտի մի շարք մասնակիցների: Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Ստեփանակերտում գտնվող արցախյան հերոսամարտի մասնակից, «Կարին» համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի և Արցախի մշակույթի նախարարության հրավերով Ստեփանակերտում գտնվող թբիլիսահայ մի խումբ երիտասարդների հետ: Միջոցառումն իրականացվել է Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հովանավորությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |