ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԻՐԿՈՒՏՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՆՀԱՅՏ ԱՆՁԻՔ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

PanARMENIAN.Net - Անցյալ գիշեր Իրկուտսկ քաղաքում հրկիզվել են Հայկական ազգային մշակութային կենտրոնի շինությունները: Հրդեհի դեմ պայքարող Կենտրոնի պահապաններին օգնության են հասել հրշեջները, որոնք հաշված րոպեներում մարել են այն: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառը հրկիզումն է: Ինչպես հիշեցնում է «Բայկալ Ինֆո» ռուսաստանյան լրատվական գործակալությունը, մոտավորապես մեկ տարի առաջ Հայկական մշակութային կենտրոնն արդեն մեկ անգամ հրդեհել են, այն ժամանակ շինությունն այրվել էր ամբողջովին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---