ՀԿ-ները ոստիկանությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել DIY ակումբը պայթեցնողներին

ՀԿ-ները ոստիկանությունից պահանջում են պատասխանատվության ենթարկել DIY ակումբը պայթեցնողներին

PanARMENIAN.Net - Այսօր մի շարք ՀԿ-ներ հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ մայսի 8-ին, առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում մի խումբ երիտասարդների կողմից պայթեցվել է Երևանում, Փարպեցի 14/11 հասցեում գտնվող DIY ակումբը: Ըստ տարածված լուրերի, այս նույն երիտասարդները նման քայլեր են կատարել նաև Երևանի այլ ակումբներում, որոնք ըստ իրենց` բազմազանության և բազմամշակութայնության կողմնակիցներ են: ՀԿ-ները մտահոգված են և դատապարտում են այն հանգամանքը, որ տվյալ երիտասարդները ներկայացնում են անհանդուրժողական և ֆաշիստական խմբավորում:

Հայտարարությունում նշվում է, որ դեպքի հետ կապված` ոստիկանությունը ցուցաբերել է ոչ հետևողական, անտարբեր մոտեցում հանցագործներին գտնելու և պատժելու գործում: Միայն շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետևողական ահազանգերի և հորդորների արդյունքում հնարավոր է եղել միջամտողական գործողությունների դրդել ոստիկանությանը:

Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործներից երկուսին, այս հարցի առնչությամբ ՀԿ-ները ոստիկանությունից պահանջում են ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, հայտնաբերել ու պատժել բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի և նման հասարակական վայրերի տերերի և այցելուների անվտանգությունը, ապահովել վնասների պատշաճ հատուցումը: Հայտարարությունում նաև նշված է, որ ոստիկանության մոտ առկա են հանցագործության մասին վկայող փաստեր, որի հիման վրա նրանք պարտավոր են իրականացնել անհապաղ գործողություններ և պատասխանատվության ենթարկել հանցագործներին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---