Քոֆի Աննան. Սիրիայում բռնությունը պետք է դադարեցվի

Քոֆի Աննան. Սիրիայում բռնությունը պետք է դադարեցվի

PanARMENIAN.Net - Սիրիական կարգավորման հարցով ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հատուկ ներկայացուցիչ Քոֆի Աննանը դատապարտել է Սիրիայի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունները, կոչ անելով դադարեցնել այդ «նողկալի գործողությունները»: Այդ մասին ասվում է Աննանի հայտարարությունում, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Աննանը «կրկնել է հրադադարին միանալու մասին իր կոչերը հակամարտության բոլոր կողմերին»: «Ցանկացած գործողություն, որը հանգեցնում է լարվածության աճի և բարձրացնում բռնության մակարդակը, հակաարդյունավետ է բոլոր կողմերի շահերի համար»,- ասվում է հաղորդագրությունում:

Դամասկոսի հարավում երկու ահաբեկչություններում մահացել են առնվազն 40 մարդ, ևս 170-ը վիրավորվել են:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---