ԵԱՀԿ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՈՒՄԸ 5 հունիսի 2004 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) գոհունակությամբ է ընդունել Հայաստանի «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության անդամներ Արամազդ Զաքարյանին եւ Ժորա Սափեյանին բանտից ազատ արձակելու եւ նրանց վրայից մեղադրանքը հանելու մասին տեղեկությունը: Այդ մասին ասվում է Երեւանում ԵԱՀԿ բյուրոյի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի հայտարարությունում` հրապարակված նախօրեին ԵԱՀԿ քարտուղարության կողմից Վիենայում: ԵԱՀԿ նաեւ գոհունակություն է հայտնում հայկական իշխանությունների գործողությունների առնչությամբ, որոնք քաղաքից չհեռանալու պայմանով ազատ են արձակել նույն կուսակցության բյուրոյի անդամ Սուրեն Սուրենյանցին, եւ հույս է հայտնում, որ հետաքննությունը նրա հանդեպ կդադարեցվի: Պրյախինի խոսքերով` «ԵԱՀԿ հույս ունի, որ հայկական իշխանությունների այդ քայլը կօժանդակի ընդդիմության եւ կառավարող կոալիցիայի միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը եւ իր ավանդը կներդնի այդ երկրում կայունության ձեռքբերման գործում»: Միեւնույն ժամանակ, ԵԱՀԿ առաքելության ղեկավարը ափսոսանք է հայտնել ժողովվելու ազատության եւ իր միտքն արտահայտելու հարցում մարդու իրավունքների սահմանափակման կապակցությամբ, որը մինչեւ այժմ կա Հայաստանում` «պետությունում, որը ստորագրել է ԵԱՀԿ հիմնական դրույթները եւ Ստամբուլյան խարտիան»: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ բյուրոն մտադիր է շարունակել Հայաստանում քաղաքական իրադարձությունների մանրակրկիտ մոնիտորինգը եւ աջակցել երկրում ժողովրդավարական գործընթացներին: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ |