ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը վճռականորեն դատապարտել է Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը 55 հոգու կյանք է խլել:

Մայիսի 10-ի առավոտյան Դամասկոսի միջազգային օդանավակայան տանող մայրուղու հարևանությամբ տեղի է ունեցել երկու հզոր պայթյուն, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել: Ահաբեկչության նպատակը սիրիական հատուկ ծառայությունների օպերատիվ բաժանմունքն էր: Պայթյունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ծառայողները շտապում էին աշխատանքի, իսկ աշակերտները` դպրոց: Ահաբեկչության արդյունքում, համաձայն վերջին տվյալների, զոհվել է 55 մարդ, իսկ 372-ը վիրավոր են:

«Գլխավոր քարտուղարը հակամարտության բոլոր կողմերին կոչ է անում լիարժեք կատարել ցանկացած տեսքով զինված բռնությունը դադարեցնելու և խաղաղ բնակչությանը պաշտպանելու վերաբերյալ իրենց պարտավորությունները», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---