ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «TIBCO-2004» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ

PanARMENIAN.Net - Հունիսի 1-6-ը Բուխարեստում կայացած կենցաղային ապրանքների «TIBCO 2004» միջազգային տոնավաճառին ի թիվս 33 երկրների առաջին անգամ մասնակցել է Հայաստանը: Հայկական տաղավարում ներկայացված են եղել Երեւանի Կոնյակի եւ ոսկերչական գործարանների, ծխախոտի առաջատար «Գրանդ Տոբակո» ձեռնարկության եւ այլ ընկերությունների արտադրանքը: Ինչպես հաղորդել են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, տոնավաճառի առաջին օրերին հայկական տաղավար են այցելել Ռումինիայի նախարարներ եւ խորհրդարանականներ, տեղի եւ արտերկրի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---