Բրազիլիայի սպորտի նախարարը հրաժարվել է անդամակցել 2014-ի ֆուտբոլի ԱԱ-ի կազմկոմիտեին

Բրազիլիայի սպորտի նախարարը հրաժարվել է անդամակցել 2014-ի ֆուտբոլի ԱԱ-ի կազմկոմիտեին

PanARMENIAN.Net - Բրազիլիայի սպորտի նախարար Ալդո Ռեբելոն մերժել է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի հրավերը 2014-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության կազմակերպչական կոմիտեի կազմի մեջ մտնելու վերաբերյալ:

Նախարարի խոսքով, կառավարությունը չպետք է միջամտի հանձնաժողովի աշխատանքին և նրա մասնակցությունը սահմանափակվելու է միայն օգնությամբ: 2014-ի ԱԱ-ի կազմկոմիտեի անդամ է սպորտի նախարարության գործադիր քարտուղար Լուիս Ֆերնանդեսը:

«Մեր կողմից ցանկացած միջամտություն բացառված է: Մեր ներկայացուցիչները ոչ մի դեպքում աշխատավարձ չեն ստանա կազմկոմիտեից, ուղևորություններ չեն կատարի և չեն ապրի հյուրանոցներում նրա հաշվին: Մեր նպատակը միայն օգնությունն է և աջակցությունը»,- Ռեբելոյի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---