ՀՀ ԿԳՆ-ն հայտարարում է Վրաստանի բուհերում կրթաթոշակային տեղերի մրցույթ![]() 11 մայիսի 2012 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ 2012-2013 ուսումնական տարում Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական և ասպիրանտական կրթություն ստանալու համար`10 կրթաթոշակ: ԿԳՆ-ից հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել անգլերեն լեզվին տիրապետող բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ունեցող կամ ավարտական կուրսերում սովորող ՀՀ քաղաքացիները: Ուսուցումը իրականացվելու է անգլերեն լեզվով: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 22-ն է: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |