ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ՓԱՐԻԶ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր մեկնել է Փարիզ ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի հաստատման 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդել են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունում, միջոցառումները կազմակերպվում են Ֆրանսիայի «Ի պաշտպանություն Ղարաբաղի» Հայկական միության նախաձեռնությամբ եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի աջակցությամբ: Այցի ընթացքում Արկադի Ղուկասյանը կլինի նաեւ Մարսելում եւ Նիցայում: Ակնկալվում է, որ ԼՂՀ ղեկավարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Անրի Ժակոլենի հետ: Նախանշված են նաեւ հանդիպումներ Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---