Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ ներդրվում է mobile commerce ծառայությունը![]() 11 մայիսի 2012 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ ներդրվում է mobile commerce ծառայությունը, որը ենթադրում է առևտուր բջջային հեռախոսի միջոցով Boomerang Software-ի հետ համատեղ: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Յունիբանկ» ՓԲԸ վարչության փոխնախագահ Մեսրոպ Հակոբյանը, վերջին 10 տարիներին բջջային հեռախոսը կարևոր դերակատարություն ունի մարդու կայնքում և միայն կապի միջոց չի հանդիսանում: Ըստ նրա, նոր ծառայությունը թույլ կտա հաճախորդներին կառավարել բանկային հաշիվները, տարբեր գործարքներ կնքել, վճարումներ կատարել: «Առաջին հերթին շեշտը կդրվի անվտանգության ու հարմարավետության վրա»,-ասել է նա: Այդ առնչությամբ Մեսրոպ Հակոբյանը հավելել է, որ առաջին փուլում ծառայությունը «Յունիբանկի» հաճախորդներին կտրամադրվի անվճար, իսկ հետագայում՝ խորհրդանշական գումարով: Բանկիրն ասել է նաև, որ առաջին տարում նախատեսվում է ներգրավել 30-40 հազար օգտատերերի, այնուհետև նրանց թիվը կաճի, «քանի որ ողջ աշխարհում այդ ծառայությունը բավականին պահանջված է»: Իր հերթին Gallery System ընկերության նախագահ, նոր ծառայության ծրագրային ապահովման հեղինակ Ռիչարդ Բեզջանը նշել է, որ կիրառվող տեխնոլոգիաները շատ ավելի անվտանգ են, քան հայտնի նմանատիպ սարքերը, քանի որ առկա է բարձր մակարդակի պաշտպանվածություն: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |