EURO-2012-ի ուկրաինական մարզադաշտերն անցել են ՈւԵՖԱ-ի կառավարմանը

EURO-2012-ի ուկրաինական մարզադաշտերն անցել են ՈւԵՖԱ-ի կառավարմանը

PanARMENIAN.Net - EURO-2012-ի ուկրաինական մարզադաշտերը մայիսի 11-ից անցնում են ՈւԵՖԱ-ի կառավարմանը: Մարզադաշտերում կամ դրանց շուրջ ստեղծվելու են հյուրընկալության, կամավորական, հավաստագրման գոտիներ և բժշկական կենտրոններ:

Մրցաշարի տնօրեն Մարտին Կալլենի խոսքով, պայմանագրի համաձայն մարզադաշտերում պետք է դադարեցվեն բոլոր միջոցառումները, այդ թվում նախագահական օթյակում:

«Այդ շրջանում՝ մրցաշարի մեկնարկից մեկ ամիս առաջ, միության մասնագետները պետք է պատրաստեն մարզադաշտը խաղերին: Մայիսի 9-ից հունիսի 8-ը յուրաքանչյուր մարզադաշտում պետք է տեղադրվեն լրացուցիչ օբյեկտներ, գովազդային պաստառներ: Կառուցվելու են բժշկական կենտրոններ և տրիբունաներ ԶԼՄ-ների աշխատանքի համար: Հատուկ ուշադրություն է դարձվելու խոտածածկին, որպեսզի այն համապատասխանի բարձրագույն որակի առաջնության ժամանակ: Պայմանագիրը նախատեսում է, որ ՈւԵՖԱ-ն վճարելու է մարզադաշտերին վարձակալության վճար օգտագործման այդ շրջանում»,- նշել է Կալլենը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---