«Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» մրցույթ-ցուցահանդեսը ամենամյա կդառնա

«Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» մրցույթ-ցուցահանդեսը ամենամյա կդառնա

PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 11-ին Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքում տեղի ունեցավ «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Այն կազմակերպվել է Երևանի մի շարք բուհերում: Ցուցահանդեսի բացման ընթացքում տեղի ունեցավ նաև մրցույթի հաղթողների պատվոգրերի, և մրցանակների հանձնման արարողությունը:

Պատվավոր ժյուրին ընտրել է լավագույն երեք հաղթողներին, ովքեր ցուցահանդես-մրցույթի հովանավոր «ԱրմենՏել» ընկերության կողմից ստացան դրամական պարգևներ:

«Մշակույթ» ՀԿ նախագահ Անի Զախարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տված հարցազրույցում ասաց, որ մրցույթը հայտարարվել էր 2 ամիս առաջ, և ստացել են 40 աշխատանք: Զախարյանի խոսքով, հայ երիտասարդներն ունեն մեծ պոտենցիալ, և պետք է խրարուսել, որպեսզի բացահայտվի այն: ՀԿ նախագահը նշեց, որ մրցույթն ամենամյա բնույթ է կրելու, և նախատեսվում է եկող տարի ընդլայնել այն, հրավիրելով արտասահմանցի մասնագետների:

Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է «Մշակույթ» հասարակական կազմակերպության միամյակին: Ցուցահանդեսը բացվեց Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողգործիքների անսամբլի (ղեկավարԱրա Գևորգյան) կատարմամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---