Էդվարդ Նալբանդյանին հրավիրել են Նոր Զելանդիա![]() 11 մայիսի 2012 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ: Էդվարդ Նալբանդյանի և Ինդոնեզիայի ԱԳ նախարար Մարտի Նատալեվայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, տնտեսական համագործակցությունը խթանելու նպատակով իրավապայմանագրային դաշտի ձևավորման հարցերը: Նախարար Նալբանդյանն իր ինդոնեզացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այդ առումով Մարտի Նատալեվան ընդգծեց, որ Ինդոնեզիան մշտապես սատարել է բոլոր վիճելի հարցերի բանակցային խաղաղ կարգավորմանը, և գտնում է, որ առկա հիմնախնդիրները պետք է լուծում ստանան միջազգային իրավունքի դրույթների հիման վրա: Միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին էր նվիրված Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի և Նոր Զելանդիայի ԱԳ նախարար Մյուռեյ ՄքՔալիի հանդիպումը: Երկկողմ հարաբերություններին խթան հաղորդելու նպատակով նախարար ՄքՔալին իր հայաստանյան գործընկերոջը հրավիրեց այցելել Վելինգտոն: Մյանմարի ԱԳ նախարար Ուննա Մոնգ Լվինի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման հիմնական քննակման առարկան էր երկու երկրների միջև հարաբերությունների ձևավորումը: Նախարարները պայմանավորվեցին սկսել դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացը: Մյանմարի ԱԳ նախարարն ասաց, որ հայերի ներկայությունն իր երկրում մի քանի հարյուրամյակների պատմություն ունի և դա լավ հիմքեր է ստեղծում երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Մյանմարի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում տեղի ունեցող զարգացումները, ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը: Շարմ էլ-Շեյխում Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ավստրալիայի վարչապետի հատուկ բանագնաց Ջոաննա Հևիթին: Զրուցակիցներն անդրադարձան հայ-ավստրալական հարաբերությունների զարգացման ուղիներին և միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |