Հայաստանն ու Կամերունը համատեղության կարգով դեսպաններ կհավատարմագրեն11 մայիսի 2012 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, Կամերունի ԱԳ նախարար Պյեռ Մբոնջոյի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղության կարգով դեսպաններ հավատարմագրել միմյանց մայրաքաղաքներում և ուսումնասիրել երկկողմ հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիները, ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, Կուբայի արտգործնախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլյայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց համագործակցության խթանման նպատակով գործնական քայլերի իրականացումը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային հարցերի շուրջ: Զամբիայի ԱԳ նախարար Գիվեն Լուբինդայի ու Էդվարդ Նալբանդյանի զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների խթանման հարցերին, ինչպես նաև Աֆրիկյան մայրցամաքում ընթացող գործընթացներին: Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաև Թունիսի արտգործնախարար Ռաֆիկ Աբդեսալեմի հետ: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, տուրիզմի բնագավառում համագործակցության, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Մայիսի 10-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը Շարմ էլ-Շեյխից մեկնեց Կահիրե, ուր հանդիպում ունեցավ եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Հայաստանի նախարարը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառի վերջին զարգացումները, Հայրենիքում իրականացվող բարեփոխումները, անցյալ շաբաթ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |