2013թ գործազրկությունը եվրոյի գոտում կմնա ԵՄ համար ռեկորդային մակարդակում` 11 տոկոս![]() 11 մայիսի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - 2013թ գործազրկությունը եվրոյի գոտում կմնա ԵՄ համար ռեկորդային մակարդակում` 11 տոկոս` ՀՆԱ-ի 1 տոկոս աճի պայմաններում, ասվում է այսօր Եվրահանձնաժողովի կողմից արված կանխատեսման մեջ: Ընթացիկ տարվա մարտից սկսած` եվրագոտում գործազրկության մակարդակը մնում է նույն մակարդակում` 10.9 տոկոս: Սա Եվրագոտու պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Միևնույն ժամանակ, եվրահանձնաժողովն ակնկալում է տնտեսական աճ` 2013-ին եվրագոտու 17 երկրներում այն պետք է կազմի 1.1 տոկոս, 27 երկրներում` 1.3 տոկոս, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ԵՄ հակաճգնաժամային ծրագրում ներառված Եվրագոտու երկրներից ամենածանր վիճակն Իսպանիայում է, որտեղ տնտեսական անկումը շարունակվում է պահպանվել 0.3 տոկոսի մակարդակում : Այս երկրի բյուջետային դեֆիցիտը կազմում է 6.3 տոկոս: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |