ՄԻՊ-ը քննարկում է ոստիկանության պարզաբանումը ԿԸՀ մոտ վրանի տեղադրումն արգելելու մասին

ՄԻՊ-ը քննարկում է ոստիկանության պարզաբանումը ԿԸՀ մոտ վրանի տեղադրումն արգելելու մասին

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավաբանները քննարկում են ոստիկանության պարզաբանումը ԿԸՀ մոտ հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանին վրանի տեղադրումն արգելելու մասին։ Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը։ «Ըստ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի` վրանի տեղադրումն անօրինական չէ, սակայն, քանի որ պաշտպանի գործունեությունը միայն խորհրդատվական բնույթ ունի, ավելին այս պահին անել չենք կարող»,–հաղորդեց նա։

Նաիրա Կարմիրշալյանը նշեց նաև, որ այժմ ՄԻՊ-ը փորձում է տեղական և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելով հասնել նրան, որ խնդիրը համակարգային լուծում ստանա, ոչ թե կոնկրետ մեկ դեպքի, այլ նման բոլոր դեպքերի համար:

Ոստիկանությունը երեկ պարզաբանում էր տարածել ԿԸՀ–ի առջեւ հացադուլ հայտարարած Արտավազդ Վարդանյանից փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանի կողմից վրանի եւ անձրեւանոցի առգրավման վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշվում է. «Արդեն տևական ժամանակ վրանների չարչրկված թեման օգտագործվում է ոստիկանության գործողությունները կասկածի տակ առնելու համար, այն դեպքում, երբ նման միջոցառումների ժամանակ վրաններ տեղադրելու իրավական հիմքերի վերաբերյալ ոստիկանությունն այս շրջանում բազմաթիվ հիմնավոր պարզաբանումներ է հրապարակել, որոնք ուղարկվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ»,- ասվում է ոստիկանության կայքում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---