Նինա Իսկանդարյան. Ընտրության մասնակիցներից շատերը իրենց ծրագրերին մեծ նշանակություն չեն տալիս

Նինա Իսկանդարյան. Ընտրության մասնակիցներից շատերը իրենց ծրագրերին մեծ նշանակություն չեն տալիս

PanARMENIAN.Net - Կովկաս ինստիտուտի ներկայացուցիչ Նինա Իսկանդարյանը ներկայացրել է ինստիտուտի մասնագետների կողմից իրականացված հետազոտությունը` կապված խորհրդարանական ընտրությունների մասնակիցների նախընտրական ծրագրերի հետ: Ընդ որում, նա նկատել է, որ հետազոտությունից հետո տպավորություն է ստեղծվում, որ շատ կուսակցություններ մեծ ուշադրություն չեն դարձնում իրենց նախընտրական ծրագրերին: Ըստ նրա, դրա մասին է վկայում այն, որ բազմաթիվ կուսակցություններ իրենց ծրագրերը տեղադրել են հատուկ ընտրությունների համար ստեղծված կայքերում, իսկ իրենց հիմնական կայքերում դրանք չկան:

Իսկանդարյանն ու Կովկաս ինստիտուտի այլ մասնագետներ, որպես բոլոր նախընտրական ծրագրերի բնորոշ գիծ, առանձնացրել են պոպուլիզմն ու պոպուլիստական առաջարկների ֆինանսավորման անհասկանալ աղբյուրները:

Մասնավորապես, Իսկանդարյանը լրագրողներին առաջարկել է հետևել, թե ինչպես են խորհրդարան մտած քաղաքական ուժերն իրականացնելու իրենց խոստումները և ծրագրերը, այդ թվում` ամենաիրականները, օրինակ` պրոգրեսիվ հարկի ընդունումը, որն առկա է գրեթե բոլոր քաղաքական ուժերի մոտ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---