Արմեն Աշոտյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը հատուկ դպրոցների նկատմամբ

Արմեն Աշոտյանը հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը հատուկ դպրոցների նկատմամբ

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հատուկ դպրոցների տնօրեններին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը շաբաթ-կիրակի և տոն օրերին դպրոցում մնացող երեխաների ազատ ժամանակի կազմակերպման նկատմամբ` նրանց հնարավոր վտանգներից զերծ պահելու համար։

Հանձնարարականը ԿԳ–ի Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով պայմանավորված է հատուկ դպրոցներ կատարած իրենց այցելությունների ժամանակ բացահայտված շատ բացակայություններով։

«Աշխատանքի և սոցիալական հարցերի ու կրթության և գիտության նախարարության հանձնաժողովները հատուկ դպրոցներում գործունեության բարելավման խնդիր են դրել իրենց առջեւ և այդ առիթով արդեն 10 օր է այցելություններ են կատարվում հատուկ դպրոցներ։ Դրանց ընթացքում նկատված բացակայությունները մեզ անհանգստացրեցին»,–PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ ընդհանուր առմամբ իրենք այցելելու են 23 դպրոցներ։

Հանրակրթության վարչության պետի խոսքով, տոներից առաջ եւ տոն օրերին ծնողները հատուկ դպրոցներից երեխաներին տուն են տանում, ինչով և պայմանավորովում է բացակայությունների մեծ քանակը հենց այդ ժամանակաշրջանում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---