ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՄԵՆԱԱՊԱՀՈՎԸ ԵՎ ՃԱՄՓՈՐԴԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄԱՏՉԵԼԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ 8 հունիսի 2004 - 22:24 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներից ամենաապահովը եւ ճամփորդելու համար ամենամատչելին Հայաստանն Է: Այս մասին գրում է բրիտանական «Օբսերվեր» թերթը` պատասխանելով իր ընթերցողների հարցերին, որոնք աշնանը պատրաստվում են ճամփորդության մեկնել Հայաստան, իսկ այնտեղից Բաքու` ներկա գտնվելու Ադրբեջան-Անգլիա ֆուտբոլի խաղին: Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը, ընթերցողը հետաքրքրվել Է, թե Ադրբեջան մտնելիս խնդիր չի՞ առաջանա, եթե անձնագրում Հայաստանի վիզա լինի: Թերթի փորձագետները պատասխանել են, որ Հայաստանից գնացքով` Վրաստանի տարածքով հանգիստ հնարավոր Է մեկնել Ադրբեջան: «Խնդիր կառաջանա միայն մի դեպքում, եթե Բաքու գնալուց առաջ այցելեք Ղարաբաղ եւ ձեր անձնագրում լինի Ղարաբաղի վիզա»,-պարզաբանել են նրանք:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |