ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի գործունեությունը դրական է գնահատվել![]() 11 մայիսի 2012 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին տեղի ունեցված ՀՀ ԱԺ նախագահին կից մոնիթորինգային խմբի նիստի ընթացքում, որին մասնակցել են նաև քաղաքական ուժերի, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ներկայացրել է քայլերը, որոնք կատարվել են նախորդ նիստում բարձրացված հարցերին լուծում տալու ուղղությամբ: Մասնավորապես նշվել են այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են ընտրողների անձնագրերի վրա դրվող դրոշմակնիքների` սահմանված ժամկետից շուտ անհետացող թանաքների օգտագործման, ինչպես նաև ուսումնական հաստատություններում քարոզչական բնույթի միջոցառումներ կազմակերպման հարցերի վերաբերյալ: Ներկայացվել են խմբի գործունեության շրջանակներում իրականացված մյուս աշխատանքները, որոնք թե տեղի, թե արտասահմանցի մասնակիցների կողմից դրական գնահատական են ստացել: Առաջարկվել է հետագայում ևս կազմակերպել այս ձևաչափով աշխատանքներ: Նիկոյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի կարևոր առաքելություններից մեկն ընտրական օրենսգրքի նոր դրույթների կիրարռման մոնիթորինգն էր, բացահայտելը, թե որքանով են դրանք կենսունակ բուն ընտրական գործընթացներում: Հնչել են տարբեր դիտարկումներ, որոշվել է եղած առաջարկները գրավոր հավաքագրել և համապատասխան կարգով ներկայացնել հինգերորդ գումարման Ազգային ժողովին: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել կողմերին շահագրգիռ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար: Նա կարևորել է նաև հասարակական կազմակերպությունների ակտիվ գործունեությունը` ընդգծելով հետագայում նրանց ներուժը խորհրդարանի աշխատանքներում ամենայնս օգտագործելու նպատակահարմարությունը: Որոշվել է ԱԺ նախագահին կից մոնիթորինգային հանձնաժողովի կատարած աշխտանքների կապակցությամբ հանդես գալ միասնական հայտարարությամբ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |