Փոխվարչապետը նոր հանձնարարականներ է տվել մարզպետներին![]() 11 մայիսի 2012 - 19:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած հերթական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին չորս ամիսների ցուցանիշները: Տեղեկացվել է, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 88,7 տոկոս: Այս մասին հաղորդում է ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել հավաքագրումների գործընթացը` նկատելով, որ վարչարարության կատարելագործմանն ուղղված քայլերը և տեղական հարկերի մասին օրենսդրական վերջին նախաձեռնության նպատակը ընթացիկ բյուջեների կատարումն ու նոր ապառքներ չկուտակելն է: Քննարկվել են մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ մասի ընթացքին վերաբերող հարցեր: Զեկուցվել է, որ բոլոր մարզերում աշխատանքները լայն թափով կատարվում են համաձայն ժամանակացույցի, կատարողականը կազմում է մոտ 76 տոկոս: Նախատեսվում է իրականացնել նմանատիպ երրորդ ծրագիրը, և մարզպետներին հանձնարարվել է ներկայացնել հայտերի նախագծերը: Փոխվարչապետն առաջարկել է նաև արդեն կազմել 2013թ. բյուջետային հայտերը: Փոխվարչապետն անդրադարձել է նաև ոռոգման ջրամատակարարման խնդրին` մարզպետներին հորդորելովհետևել, որպեսզի ջրային պաշարներն օգտագործվեն արդյունավետ և բացառապես ոռոգման նպատակով: Զեկուցվել է հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրելու պետական ծրագրերի ընթացքի մասին: Անդրադարձ է կատարվել նաև մարզերում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման և միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացի մասին:: Մարզպետներին հանձնարարվել է մինչ նոր ուսումնական տարվա մեկնարկը հստակեցնել դպրոցներում աշխատավարձի ֆոնդի հետ կապված խնդիրները: Խորհրդակցությանը ներկայացվել է վերլուծություն` համայնքային ծառայողների և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ևս սոցիալական փաթեթի ծրագրում ընդգրկելու հնարավորությունների վերաբերյալ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |