Եվրահանձնաժողովը կհրապարակի ամենամյա զեկույց` նվիրված Հարևանության քաղաքականության երկրների հետ համագործակցության առաջընթացին![]() 11 մայիսի 2012 - 21:35 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Եվրահանձնաժողովը կհրապարակի ամենամյա զեկույց` նվիրված Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված 12 պետությունների հետ համագործակցության ոլորտում առաջընթացին: Ինչպես նշվում է «Europolitics» կայքում, նոր փաթեթը բաղկացած է 19 փաստաթղթերից, որոնց թվում` «Արևելյան համագարոծակցության» և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության և համընդհանուր բարգավաճման» 2011թ ծրագրերին առնչվող 2 զեկույցներ և վիճակագրական վերլուծություն: Զեկույցում առկա են նաև համագործակցության զարգացման վերաբերյալ որոշ առաջարկներ: Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրում ներառված երկրներում բարեփոխումների կարիք կա հետևյալ ոլորտներում` դատական, գերագույն օրենքի, կաշառակերության դեմ պայքարի, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի: Եվրահանձնաժողովի զեկույցում կարտացոլվեն այդ ոլորտներում իրավիճակի բաերլավմանն ուղղված հանձնարարություններ: Եվրոպական հարևանության քաղաքականությունը ԵՄ նոր մոտեցում է հարևան երկրներին, որի նպատակն է ԵՄ և նրա հարևան պետությունների միջև հարաբերությունների ամրապնդումը, անվտանգության և բարեկեցության շրջանների ստեղծման հարցում համագործակցությունը: ԵՀՔ կոչված է նաև ԵՄ հարևան պետություններին հնարավորություն ընձեռել ԵՄ հետ ավելի սերտորեն համագործակցել քաղաքականության, անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |