Մոսկվայում կայանալիք հանդիպմանը ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրազես» Բաց առևտրային գոտուն միանալու հարցը

Մոսկվայում կայանալիք հանդիպմանը ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրազես» Բաց առևտրային գոտուն միանալու հարցը

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Այս մասին հաղորդել է ԱՊՀ երկրների հարցերով ՌԴ Պետդումայի աշխատանքային հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Ըստ նրա, հանդիպման ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրազես» Բաց առևտրային գոտուն միանալու հարցը, հաղորդում է ԱՊԱ-ն:

Ըստ որոշ տվյալների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համագործակցության բոլոր նախագահներին մայիսի 15-ին հրավիրել է քննարկելու հանրապետություններում տիրող իրավիճակը: Առայժմ հայտնի չէ, արդյոք հանդիպմանը կմասնակցի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---