Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ». Նարեկ Գազազյանը երրորդն է![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 11-ին Վիեննայում տեղի ունեցավ Երիտասարդ կատարողների «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող քանոնահար Նարեկ Գազազյանը զբաղեցրեց երրորդ տեղը: Առաջին մրցանակին արժանացավ Էյվինդ Հոլցմարկ Ռինգշտադը Նորվեգիայից: Երկրորդ մրցանակին արժանացավ Ավստրիան ներկայացնող Էմանուել Ճգնավորյանը: Գազազյանը ելույթ ունեցավ 6 համարի տակ և ներկայացրեց Խաչատուր Ավետիսյանի Քանոնի և նվագախմբի կոնցերտը: Մրցույթի կիսաեզրափակիչ փուլերն անցել են մայիսի 5-ին և 6-ին: Ի տարբերություն«Եվրատեսիլ» երգի մրցույթի, կիսաեզրափակիչ փուլերը չեն հեռարձակվում հեռուստաընկերություններով և ընտրությունը կատարում է պրոֆեսիոնալ ժյուրին: Այս տարի մրցույթին մասնակցում էր 14 երաժիշտ, որոնցից ժյուրին ընտրել է լավագույնյոթնյակին, այդ թվում և Հայաստանի ներկայացուցչին: Մրցույթն անցկացվում է 1982 թ-իցերկու տարին մեկ անգամ: Այն այս տարի տեղի էր ունենում Վիեննայում: Մրցույթին մասնակցում էր Ավստրիան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Գերմանիան, Հունաստանը, Նիդեռլանդները,Նորվեգիան, Լեհաստանը, Սլովենիան և Ուկրաինան: Հայաստանն ու Վրաստանը մրցույթին մասնակցում են առաջին անգամ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |