«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը մաքրել է կուսակցության ընտրացուցակը![]() 12 մայիսի 2012 - 09:36 AMT PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» սեփական աղբյուրների վրա հղում տալով գրում է, որ «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը հավաքել է կուսակցության ակտիվին՝ նրանց ներկայացնելու իր որոշումը, թե ով պետք է դառնա պատգամավոր, ով՝ ոչ: «Ծառուկյանը հայտարարել է, որ բոլոր ընտրատեղամասերի պատասխանատուները, որոնք չեն հավաքել 10 հազար և ավելի քվե հօգուտ ԲՀԿ-ի, մանդատ չեն ստանալու: ԲՀԿ նախագահը երեկվա նիստի ժամանակ մաքրել է կուսակցության ընտրացուցակը՝ հասնելով 62 համարին: Ըստ այդմ, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել Ռուբեն Գևորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մարտունեցի պատգամավոր Վահագն Մախսուդյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Պատգամավոր չեն դառնա նաև Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, Վարդան Վարդանյանը, Հարություն Քուշկյանը, Մխիթար Հարությունյանը, Արամ Սաֆարյանը և այլոք: Այս թեմայով քննարկումը ԲՀԿ-ում կշարունակվի առաջիկա օրերին»,- գրում է թերթը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |