«Հրապարակ». Փուչիկներ պատվիրելիս ՀՀԿ-ն էժանության հետևից է ընկել12 մայիսի 2012 - 10:06 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փուչիկների պատմության մասին: Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ի փուչիկների գծով կազմակերպիչները նախապես մի քանի ընկերությունների են դիմել մեծաքանակ փուչիկներ պատվիրելու համար, որոնք պետք է լիցքավորվեին հելիում անվտանգ գազով: Բայց մեկ փուչիկի գինն այդ դեպքում հինգ հարյուր դրամ կկազմեր, ինչն այդքան էլ ձեռնտու չէր, քանի որ որոշվել էր հանրությանը զարմացնել փուչիկների առատությամբ: «Կարճ ասած` նախընտրել են էժան տարբերակը` դիմելով անհատ լցնողների: Ասում են` սովորաբար նորմալ կազմակերպությունները հրաժարվում են փուչիկները բնական գազով լցնելուց` իրենց հաճախորդներին ցույց տալով այնպիսի կադրեր, որտեղ կան փուչիկների բռնկվելու տեսարաններ»,- գրում է թերը ու նաև նշում, որ փողոցում վաճառվող փուչիկները հիմնականում լիցքավորված են բնական մեթան գազով, «ինչը նույնքան վտանգավոր է: Պարզապես, քանի որ դրանք մեծ քանակությամբ չեն, մնամ պայթյունի վտանգը նվազագույնի է հասցված: Փաստորեն, իշխող կուսակցությունը միլիարդներով գումար ծաղսեց, իսկ մանրուքների մեջ խնայեց: Սակայն եթե հաշվենք` թե ինչ վնաս կրեց արդյունքում` թեկուզ միայն բժշկական ծաղսերի տեսքով` պարզ է, որ քաղաքական և ֆինանսական վնասներն ահռելի են»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |