«Երկիր». Արարատի, Սյունիքի, Շիրակի մարզպետներին փոխելու են12 մայիսի 2012 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ ՀՀԿ–ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում։ «Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին և այս համատեքստում ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները։ Այստեղ շարունակում են քննարկել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարտաի մարզպետ Էդիկ Բաղդասարյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը։ Թեև Սյունիքում գրանցվեց ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, բայց Սյունիքում հաղթանակը ՀՀԿ վերնախավն ավելի շատ վերագրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված որդու` Վահե Հակոբյանի հաղթանակի համար ամեն ինչ արեց հանուն ՀՀԿ–ի հաղթանակի»,–գրում է պարբերականը։ «Երկիր»–ի հաղորդմամբ, ՀՀԿ–ում խոսակցություններ կան, որ մարզպետի աթոռին կարող է նստել Մաքսիմ Հակոբյանի մտերիմներից մեկը։ «Այս կերպ ՀՀԿ–ն նաև իր շնորհակալությունը կհայտնի Հակոբյանին։ Միանշանակ է Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, արժանի թեկնածու, սակայն, ՀՀԿ–ում դեռ չեն տեսնում։ Մեզ հայտնի դարձավ, որ ամենայն հավանականությամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին կփոխարինի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը։ ՀՀԿ–ում կատակում են, թե նախագահական ընտրությունների համար նախագահականում Ալիկի վրա մի լավ աշխատել են»–հաղորդում է թերթը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |