Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Team Poison հաքերների խմբավորման անչափահաս անդամին

Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Team Poison հաքերների խմբավորման անչափահաս անդամին

PanARMENIAN.Net - Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Team Poison հաքերների խմբավորման անչափահաս անդամին և առգրավել է նրա համակարգչային սարքավորումները:

17-ամյա հաքերն, ըստ ոստիկանության, եղել է կազմակերպության «մամլո քարտուղարը»: Նրա անունը չի բացահայտվում, նա գործել է MLT կեղծանունով:

Team Poison-ին մեղադրում են 1400 համակարգչային հանցագործությունների կատարման մեջ: Վերջին խոշոր ակցիան հեռախոսային գրոհն էր ահաբեկչության դեմ պայքարի բրիտանական հրամանատարության դեմ 2012թ. ապրիլին: Այն ժամանակ հաքերները մեծաքանակ հեռախոսազանգերի միջոցով կարողացան մեկ օրով շարքից հանել գերատեսչության հեռախոսագիծը:

Team Poison-ին են վերագրվում ՄԱԿ հազարավոր աշխատակիցների էլեկտրոնային հասցեների ու ծածկագրերի հրապարակումները, Մարկ Ցուկերբերգի ու Նիկոլյա Սարկոզիի էջերի կոտրումը Facebook-ում և այլն, հայտնում է լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---