ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Եվրո-2012 խաղերի բոյկոտի հարցը![]() 12 մայիսի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Եվրո-2012 Ուկրաինայում կայանալիք խաղերի բոյկոտի հարցը: Ըստ եվրոպացի դիվանագետի, քննարկումը տեղի կունենա մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ ԱԳՆԽ նիստում: «Եզրակացություններ չեն լինի, դա կլինի ոչ պաշտոնական բանավեճ, սակայն, մենք հուսով ենք, որ ի վերջո կմշակենք մի դիրքորոշում, թե որ ուղղությամբ պետք է շարժվեն անդամ երկրները»,-ճշտել է աղբյուրը: Քննարկման գլխավոր հարցը լինելու է ԵՄ անդամ երկրների գործողությունների համակարգումը Եվրո-2012 Ուկրաինայում կայանալիք խաղեի այցելության վերաբերյալ, հայտնում է rosbalt.ru-ն: Ավելի վաղ Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել էր, որ եվրահանձնակատարներից ոչ ոք չի մասնակցի Եվրո-2012 միջոցառումներին: Բոյկոտի մասին հայտարարել են նաև որոշ եվրոպացի պաշտոնյաներ: Իրենց որոշումը նրանք հիմնավորում են Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակով, որը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով իր դեմ կիրառվող ֆիզիկական բռնության դեմ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |