Ստեփանակերտում բացվեց «Եվրոպա» միջազգային բիզնես կենտրոնը![]() 12 մայիսի 2012 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Օրերս Ստեփանակերտում բացվեց «Եվրոպա» միջազգային բիզնես կենտրոնը, որի կառուցման եւ շահագործման համար ներդրվել է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլլար: Կենտրոնի տնօրեն Վլադիմիր Օհանյանի խոսքով` կենտրոնը բազմաֆունկցիոնալ է եւ նախատեսված է ինչպես բիզնես միջավայրի, այնպես էլ հանգստի համար: «Կենտրոնի հարկերից մեկը բիզնես-տարածքներ են եւ արդեն բոլորը վարձակալված են: Կենտրոնում տեղակայված է նաեւ 32 համարներով հյուրանոց, որից մեկը` նախագահական է, 7-ը` լյուքս: Ինչ վերաբերում է գներին, դեռ վերջնական որոշված չէ: Ամեն դեպքում ելնելու ենք շուկայական գներից ու պահանջարկից»,-նշել է պարոն Օհանյանը: Բիզնես-կենտրոնը սկզբնական շրջանում մոտ 50 աշխատող կունենա, որոնց թիվը ժամանակի ընթացքում կավելանա: «Ներկա դրությամբ աշխատողների ընդունելությամբ ենք զբաղված: Մասնագետներ գտնելը շատ դժվար է, հատկապես՝ սպասարկման ոլորտի, որտեղ աշխատել ցանկացողները քիչ են, կամ էլ փորձառություն չունեն»,-բացատրում է տնօրենն ու հավելում, որ աշխատողների համար կկազմակերպվեն վերպատրաստման դասընթացներ: Խոսելով պոտենցիալ հաճախորդների մասին` կենտրոնի տնօրենը շեշտել է, որ նրանք հիմնականում բիզնեսով կամ հանգստանալու նպատակով Արցախ այցելողներն են: Ինչ վերբերում է մրցակցությանը, Վ.Օհանյանն գտնում է. «Մենք հավանաբար մրցակից դառնանք «Արմենիա» եւ «Երեւան» հյուրանոցների համար», հայտնում է Karabakh-open.info-ն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |