Կարինե Աճեմյան. ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի Սերժ Սարգսյանին սատարող ուժերի հետ![]() 12 մայիսի 2012 - 11:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն կոալիցիա կկազմի Սերժ Սարգսյանին սատարող ուժերի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ հավելելով, որ կոալիցիա կամ որևէ միավորում ինքնուրույն չի ձևավորվում. «Ամեն ինչ ստացվում է ընդհանուր գաղափարների, ծրագրերի շուրջ: Բայց կոալիցիան պետք է: Ինչքան Ազգային ժողովում քաղաքական ուժերը համախմբված լինեն, այնքան ավելի արդյունավետ կլինի աշխատանքը, սակայն կոալիցիայի ձևավորումը չպետք է ինքնանպատակ դառնա»: Անդրադառնալով ՀՀԿ-ԲՀЛ կոալիցիայի կազմավորմանը՝ Աճեմյանն ասաց, որ ամեն ինչ պարզ կդառնա պաշտոնական հայտարարությունից հետո, որը շուտով կարվի: Պատգամավորի կարծիքով, 5-րդ գումարման Ազգային ժողովի «ներկապնակը բազմազան է լինելու». «Այն քաղաքական ուժերը, որոնք նախկինում գործունեություն էին ծավալում նաև Ազգային ժողովից դուրս, այժմ կմտնեն խորհրդարան»: Բանախոսը նշեց նաև, որ չնայած միջազգային դիտորդների և դիվանագետների կորպուսի ընտրություններին տված դրական գնահատականին, ավելի կարևոր է հասարակության գնահատականը: «ՀՀԿ-ն կփորձի շտկել այն թերությունները, որոնք գրանցվեցին այս ընտրությունների ընթացքում»,- ասաց նա: Խոսելով վարչապետի հնարավոր թեկնածուների մասին՝ Աճեմյանը նշեց, որ ՀՀԿ-ն որոշում կկայացնի կուսակցության ներսում անցկացվող քվեարկության արդյունքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |